ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ի ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ է Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը եւ Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը:
Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում եւ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Տավուշի մարզի Իջեւան, Դիլիջան եւ Լոռու մարզի Ալավերդի քաղաքներում տեղում է թույլ ձյուն:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի են հանրապետության ճանապարհները: Փակ են Մարտակերտի Մեհմանա եւ Շուշիի շրջանի Քեյսավան համայնքների ավտոճանապարհները:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, բացի կցորդիչով բեռնատարներից:



























