Բելգիայում գնացքը դուրս է եկել գծերից, մոտ 20 մարդ է վիրավորվել։ Այս մասին հաղորդում է Derrier Heure պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը, 13:34-ին՝ Բելգիայի կենտրոնական հատվածում։ Ինչպես հայտնել է Բելգիայում երկաթուղիների օպերատոր Infrabel ընկերությունը՝ «գնացքը դուրս է եկել երկաթգծերից եւ ընկել կողքի վրա Լյուվեն կայարանից դուրս գալիս»։ Այն ուղեւորվելիս է եղել Ֆրանսիայի հետ սահմանին գտնվող Դե-Պաննե համայնք։ Նշվում է, որ տուժածների դրությունը դեռեւս հայտնի չէ։
Միջադեպի հետեւանքով՝ տարբեր ուղղություններում տեղաշարժը կանգ է առնված։ Միջադեպի պատճառները պարզաբանվում են։


























