ԱՄՆ-ն ավիակիր է տեղակայել Հարավ-չինական ծովում։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ռազմածովային ճակատին։

Պաշտոնական Պեկինն արդեն զգուշացրել է Վաշինգտոնին Չինաստանի ինքնիշխանության դեմ ուղղված գործողությունների անթույլատրելիության մասին։

Չինաստանը հավակնում է Հարավ-չինական ծովի մեծ մասին։ Նախկինում ԱՄՆ ռազմանավերն արդեն իրականացրել են «նավիգացիաների ազատության» օպերացիաներ՝ հարեւան երկրների նավերի համար, ինչը Չինաստանի դժգոհությունն էր առաջացրել։