Գերմանիան ապաստան տրամադրելու մասին 136 դիմում է ստացել Թուրքիայի դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիներից, հայտնում է BBC–ն, վկայակոչելով գերմանական լրատվամիջոցները։ Սրանք անցած տարվա օգոստոսից մինչեւ 2017-ի հունվար ժամանակահատվածի տվյալներն են։ Ապաստան են խնդրում ոչ միայն դիվանագետները, այլեւ նրանց ընտանիքի անդամները։
Նշում են, որ Թուրքիան Գերմանիային կոչ է արել ապաստան չտրամադրել զինվորական սպաներին։ Որոշ թուրք սպաներ, որոնք ծառայում են ՆԱՏՕ-ի բազաներում Գերմանիայում, Թուրքիայի իշխանությունների կողմից կասկածվում են Թուրքիայում պետհեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ։
Երկու թուրք զինծառայող ապաստան է խնդրել Հունաստանից։ Հիմա հունական ոստիկանությունը ձերբակալել է նրանց։




























