Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում կկայանա ՎՈՒԱՄ արտգործնախարարների հանդիպումը։ Գագաթաժողովի նախապատրաստման հարցերը քննարկել են Բաքվում գտնվող ՎՈՒԱՄ գլխավոր քարտուղար Վալերի Չեչելաշվիլին եւ Ադրբեջանի՝ ՎՈՒԱՄ-ի ազգային համակարգող, Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը։
Բաքվում գտնվող Չեչելաշվիլին հանդիպում է ունեցել Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Մահմուդ Մամեդգուլիեւի եւ Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովի հետ:





























