Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) Մարտի 8-ի կապակցությամբ էկոլոգիական նվերներ եւ ավանդական սննդամթերք է առաջարկում, գրում է Gazeta-ն:
WWF-ի փորձագետները նշում են, որ շուկայում առկա ծաղիկների մեծ մասն օդանավերով տեղափոխվում է Աֆրիկայից եւ Հարավային Ամերիկայից, որոնք հատուկ սառանարան-մեքենաներով հասցվում են մեծածախ կետեր, իսկ հետո՝ խանութներ: Ծաղիկների տեղափոխման եւ պահպանման յուրաքանչյուր փուլ ածխախին գազի արտանետումով է ուղեկցվում:
Օրինակ, Աֆրիկայից եւ Հարավային Ամերիկայից 100 մլն վարդի տեղափոխումը հանգեցնում է 9 հազար մ/տ CO2 գազի առաջացման: Հիմնադրամում խորհուրդ են տալիս թաղարով ծաղիկներ նվիրել կամ ծաղիկները փոխարինել բնությանը վնաս չպատճառով ուրիշ նվերներով:
WWF-ն խորհուրդ է տալիս նաեւ նախապատվությունը տալ տեղական եւ սեզոնային մրգերին, որի արտադրությունն ու տեղափոխությունը նավազագույն վնաս է հասցնում բնությանը: Իսկ ձկնկիթ գնելու դեպքում՝ հաշվի առնել նրա տեղական ծագումը:




























