Գերմանիայի համաշխարհային տնտեսության ինստիտուտի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ կանայք, որոնք ղեկավար պաշտոններ են զբաղեցնում տնօրենների խորհրդում, բարելավում են կայացվող որոշումների որակը։ Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները իրենց պարտականություններին ավելի պատասխանատու են վերաբերում, դրա համար էլ նվազ ռիսկային որոշումներ են կայացնում։

Գիտնականները պարզել են, որ տղամարդիկ ավելի հակված են չմտածված ու չկշռադատված արարքների, դրա համար էլ ղեկավար պաշտոններում բավականին ռիսկային որոշումներ են կայացնում։ Ընդհանուր առմամբ մասնագետները նշել են, որ կանայք ավելի արդյունավետ են դարձնում որոշումների քննարկումները։