2016-ին ռեկորդային է դարձել միջազգային պատենտների համար հայտերի քանակով։ Այս մասին հայտնում են Ինտելեկտուալ սեփականության համաշխարհային կազմակերպոությունից, հաղորդում է ՄԱԿ-ի ռադիոն։
Աշխարհում առաջին տեղն արդեն 39-դ տարին հաջորդաբար զբաղեցնում է ԱՄՆ-ն։ Նրան է բաժին ընկնում բոլոր հայտերի գրեթե մեկ քառորդը։ ԱՄՆ-ին քիչ են զիջում Ճապոնիան ու Չինաստանը։ Սակայն հայտերի քանակի ընդհանուր աճը այնուամենայնիվ հենց Չինաստանի հաշվին է տեղի ունենում։ Մեկ տարում Չինաստանից ստացված հայտերի թիվը աճել է 44․7 տոկոսով ։ Փորձագետները կարծում են, որ արդեն հաջորդ տարի Չինաստանը այս ցուցանիշով 2-րդ տեղը կզբաղեցնի, իսկ երկու տարի հետո՝ հնարավոր է առաջ կանցնի նաեւ ԱՄՆ-ից։




























