Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում սակուրան սովորականից հինգ օր վաղ է ծաղկել` մթնոլորտային ցածր ճնշման, տեղումների եւ տաք եղանակի հետեւանքով: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով ճապոնական օդերեւութաբանական ծառայությանը:
«Տոկիոյում սկսել է ծաղկել սակուրան», - ասվում է հաղորդագրությունում:
Չնայած որ Ճապոնիայում առավոտից անձրեւ է տեղում` NHK հեռուստաընկերության տվյալներով` օդերեւութաբաններն առավոտյան Տոկիոյի «գլխավոր» ծառին` Յասուկունի տաճարում սակուրայի հինգ բացված կոկոն են նկատել:




























