Sotheby’s աճուրդի տունը աճուրդ է հանել 59,6 կարատ (մոտ 11,8 գրամ) կշռող հազվադեպ «Վարդագույն աստղ» ադամանդը։ Այն ամենախոշոր քարն է հանդիսանում իր սեգմենտում, հաղորդում է Harper's Bazaar-ը։
Թանկարժեք քարը գտնվել է 1999-ին՝ Աֆրիկայի ալմաստի հանքերի մշակման ժամանակ։ Դրա մշակման վրա ոսկերիչները մոտ երկու տարի են ծախսել։ Լոթի մեկնարկային գինը մոտ 60 մն դոլար է։
Ըստ մասնագետների գնահատականների՝ «Վարդագույն աստղը» ներառված է Тype Iia ենթախմբում։ Այս խմբի ներկայացուցիչները քիմիական բաղադրությամբ ամենաթափանցիկն են ու աչքի են ընկնում օպտիկական մաքրությամբ։




























