Իսրայելցի հնագետները հայտնաբերել են ոգելից ըմպելիքների մի քանի հարյուր շիշ, որոնք Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ պատկանում էին բրիտանացի զինծառայողներին, հայտնում է BBC-ն։
AP գործակալությունը՝ վկայակոչելով Իսրայելի հնությունների վարչությունը, հայտնում է, որ մասնագետները որոնում էին աշխատանքի հին գործիքներ, բայց փոխարենը շշերի պահեստ են հայտնաբերել։
Հայտնում են, որ այն վայրում, որտեղ գտել են ջինի, վիսկիի, գարեջրի ու գինու շշեր, 1917-ին բրիտանական կայազոր էր տեղակայված։ Նույն վայրում հնագետները հայտնաբերել են համազգեստի կոճակներ, սափրվելու գործիքներ ու ձիու թամբեր։




























