Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը հայտարարել է 12 տեսակի նոր ամպերի ճանաչման մասին: Դրանք բոլորը ներկայացված են Ամպերի միջազգային ատլասում, որը համարվում է աշխարհում ամպերի դասակարգման ամենահեղինակավոր տեղեկատուն աշխարհում, հաղորդում է BBC-ն:
Նոր ատլասում, 30 տարվա ընթացքում առաջին անգամ, հայտնվել են անսովոր ալիքաձեւ ամպեր, որոնք նման են ծովային ալիքների: Առաջին անգամ դրանք լուսանկարվել են 2006 թվականին ԱՄՆ Այովա նահանգում:
Բացի ամպերից, ատլասում ներառվել են նաեւ ժամանակակից ծիածանի, որոտների ու ամպրոպների եզակի տեսակներ:






























