Հնագետները Ավստրալիայի Քիմբերլի շրջանի ափամերձ հատվածում հայտնաբերել են դինոզավրերի քարացած հետքեր, հայտնում է BBC-ն ։
Գտածո հետքերի ավելի քան 20 տարատեսակ է հայտնաբերվել ավազների մեջ, ու դրանցից մի քանիսի երկարությունը հասնում է կես մետրի։
Այս հետքերը, որոնցից շատերը տեսանելի են դառնում մակընթացության ժամանակ, անկրկնելի են, ասել է հնագետների խմբի ղեկավար Սթիվ Սոլսբերին, որը 25 մ երկարության այդ արահետն անվանել է «ավստրալիական Յուրայի դարաշրջանի պարկ»։
«Այդ դարաշրջանի վերաբերյալ Ավստրալիայում որեւէ այլ վկայություններ չեն հայտնաբերվել։ Սա միակ պատուհանն է, ու այն ինչ մենք այնտեղից տեսնում ենք, միանգամայն ցնցող է»,- ասել է գիտնականը։ «Քսանմեկ տարատեսակ՝ վեց տարբեր դինոզավների հետքեր, այդ թվում բուսակեր ու գիշատիչ»,- հավելել է գիտնականը։




























