Այն, թե դպրոցում երեխային ինչպես կտրվի ընթերցանությունը, կարելի է իմնալ ԴՆԹ-ից, հաղորդում է Scientific Studies պարբերականը։Գիտնականներն առանձնացրել են ԴՆԹ-ի մոտ 20 հազար տարբերակ՝ բնորոշ այն երեխաներին, որոնց հեշտությամբ է տրվում ընթերցանությունը։ Դրա համար նրանք ուսումնասիրել են ուսման մեծ հաջողության հետ կապված ԴՆԹ-ի հատվածները՝ 7-14 տարեկան 5825 երեխաների շրջանում։

Գեների որոշված տարբերակների համապատասխանությունն ու ընթերցանության նկատմամբ բարձր ունակությունները պահպանվել են նաեւ ծնողների սոցիալ-տնտեսական կարգավիճակի եւ երեխաների մտավոր ունակությունների փոփոխության դեպքում։ 

Չնայած որ գեներից կախված է ընթերցանության ունակության 5 տոկոսը, միեւնույն է, դա բավականին շատ է, նշում են գիտնականները։