Համաձայն վերջին ուսումնասիրությունների արդյունքների՝ սոցկայքերում կոնտենտի գրագետ տեղադրումը կարող է էջի տիրոջ վերաբերյալ լավ տպավորություն թողնել։ Այս մասին ասվում է Օլբրայթ քոլեջից հոգեբանի հոդվածում, հաղորդում է Cyberpsychology-ն։

Կայքէջի սեփականատիրոջ տեղադրած կոնտենտը կարող է վերջինին ներկայացնել որպես հանրաճանաչ, խելացի, հաջողակ մարդու, ինչի շնորհիվ կմեծանա նրա ընկերների քանակը։ Սակայն այստեղ որոշ նրբություններ կան։

Այդ ամենն աշխատում է կոնկրետ սահմաններում եւ ոչ բոլորի համար, որոնք տեսնում են ձեր կայքէջը։ Որոշ դեպքերում այդ տեղեկությունը նրանց թույլ կտա եզրակացնել, որ տվյալ մարդը սնապարծ է, ինչը բացասաբար է անդրադառնում ընդհանուր գնահատականի վրա։ Նման մարդիկ նրան անհամեստ կահամարեն եւ սկսկեն կասկածել նրա հանրաճանաչության, հաջողակ լինելու եւ այլնի մեջ։ Այլ կերպ ասած՝ ինքնագովաբանությամբ կարելի եւ նույնիսկ պետք է զբաղվել, բայց չափի մեջ։

Մյուս կողմից, եթե լինեն հղումներ, դրական մեկնաբանություններ, ընկերների like-եր, ապա տեղեկություններն առավել համոզիչ կթվան։

Այսինքն՝ սոցկայքում տեղադրված տեղեկությունը թույլ է տալիս ձեր մասին դրական տպավորություն ստանալ, եթե հետեւեք որոշ կանոնների։