Հնդկաստանի Հուջարաթ նահանգի օրենսդիր ժողովն աջակցել է օրինագծին, որով նախատեսվում է կովերի սպանության համար բանտային պատժաչափի 7 տարվա ժամկետը մեծացնել մինչեւ ցմահ ազատազրկում, հայտնում է Hindustan Times-ը:
Տեղական օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները Հուջարաթին տալիս են խոշոր եղջերավոր կենդանիների պաշտպանության ավելի խիստ օրենքներով նահանգի կարգավիճակ, նաեւ նախատեսում են խոշոր տուգանքներ եւ փոխադրամիջոցի ցմահ առգրավում, որով կատարվել է փոխադրումը:




























