Օնտարիոյի բնակիչ Սթիվ Սնթինին խոշոտանգումների համար նախատեսված անտիկ միջոցների ամենամեծ հավաքածուն ունի: Այդ թվում՝ գիլյոտին, մտրակ, մատները սեղմելու աքցաններ եւ այլն: Որոշ միջոցներ Սթիվը որոշել է կիրառել հենց իր վրա, գրումէ Metro-ն:

.jpg)
Մի անգամ նա մատները դրել է սեղմող սարքի տակ ու սկսել պտտել այն: «Ես զգացի, ինչպես են մատներս անզգայանում, բայց կանգ չառա», - պատմում է Սթիվը: Արդյունքում նա լսել է սեփական ոսկորների շրխկոցը :Ամենացավոտը, սակայն, ըստ նրա, «սրունքները փշրող» սարքն է:
«Այն հագցվում է ոտքին, եւ պտուտակը ձգելիս կամաց փշրում է սրունքի ոսկորը: Ես դրա երեք տարբեր տեսակ ունեմ, եւ ամեն անգամ դրանք դող են առաջացնում ինձ մոտ»,-ասել է նա:
.jpg)
.jpg)
Սթիվը խոստովանում է, որ իրեն էլ դրանք դուր չեն գալիս: «Դրանցից շատերը վանող են: Միաժամանակ՝ ես հավաքում եմ դրանք, քանի որ ինձ հիացնում են դրանց ստեղծողները: Որպես տեսակ մենք չենք փոխվել: Մեր տեխնոլոգիաները, միգուցե էվոլյուցիա են ապրել, բայց մենք՝ ոչ: Մենք դեռ շարունակում ենք մնալ նույն ագահ, սնոտիապաշտ տեսակը, որը եղել ենք: Հենց այդ գծերն են խոշտանգումները հնարավոր դարձրել», - ասել է նա:
.jpg)
.jpg)




























