Ավստրիայի բոլոր ինը դաշնային հողերի երիտասարդության հարցերով բաժինների ներկայացուցիչները աջակցել են 18 տարեկանը չլրացած դեռահասներին ծխախոտի վաճառքն արգելելու առաջարկությանը: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Նախատեսվում է, որ նոր արգելքն ուժի մեջ կմտնի հաջորդ տարի` 2018-ի կեսերին:

Այսպիսով, Եվրոպայում կմնան միայն երեք երկրներ, որտեղ թույլատրվում է  16 տարեկաններին ծխախոտ գնել` Բելգիան, Լիխտեյնշտեյնը եւ Լյուքսեմբուրգը: