ԱՄՆ-ում ճանապարհային պատահարներից մահացող հետիոտների թիվը շարունակում է աճել: Մասնավորապես, 2016-ին վթարների զոհ դարձած հետիոտների թիվը մեծացել է 11 տոկոսով:
Ըստ հրապարակված ուսումնասիրության` 2016-ի առաջին վեց ամիսների ընթացքում հետիոտների մահվան 2660 դեպք է արձանագրվել` ի տարբրություն 2015-ի 2486-ի:
Հետիոտների զոհվելու պատճառ մասնագետները համարում են ավտոմեքենաների թվի մեծացումը, ինչպես նաեւ հետիոտների թվի մեծացումը: Սմարթֆոնները շեղում են ինչպես վարորդներին, այնպես էլ հետիոտներին:




























