Ֆրանսիայի հարավում գտնվող Յուզես քաղաքում հնագետները 1-ին դարին պատկանող բացառիկ խճանկար են հայտնաբերել: Կենդանիների նախշերով խճանկարը կարող է օգնել լույս սփռել հռոմեացիների կողմից հիմնադրված բնակավայրի գոյության պատմության վրա, հաղորդում է Oane պարբերկանը:
Հնագիտական արշավախմբի ղեկավար Ֆիլիպ Քեյնը հայտարարել է, որ իրենց հաջողվել է հայտնաբերել հռոմեական ճարտարապետությամբ կառուցված հսկա շենքի հատակը զարդարող երկու խճանակար: Յուզես քաղաքի գաղտնիքները բացահայտելուն կօգնի նաեւ պատի մեջ հայտնաբերված հացի փուռը, ինչպես նաեւ կառույցների շարքը:
Հնագիտական աշխատանքների ընթացքում գիտնականները պարզել են, որ քաղաքը եղել է մեր թվարկության 1-ին դարում:




























