Ամերիկայում 65 տարեկան հասակում մահացել է նկարիչ եւ ակտիվիստ Գիլբերտ Բեյքերը: Այդ մասին հայտնել է նկարչի ընկերը՝ Քլիվ Ջոնսը, հաղորդում է Reuters գործակալությունը:

«Իմ ամենաթանկ ընկերը մահացել է: Նա աշխարհին տվել է ծիածանագույն դրոշ, իսկ ինձ՝  ընկերության ու սիրո 40 տարիներ»,- իր բլոգում գրել է Ջոնսը: Մահվան պատճառը  հայտնի չէ:

Գիլբերտ Բեյքերը հայտնի էր նրանով, որ 1978  թվականին ստեղծել էր ծիածանագույն դրոշը, որը ԼԳԲՏ շարժման խորհրդանիշն է: