Սան Մարինոյի հանրապետությունում կրկին փոխվել են կապիտան ռեգենտները, որոնք այդ փոքրիկ պետության հավաքական ղեկավարների գործառույթներն են կատարում: Առաջին անգամ տեղի է ունեցել երկու կանանաց երդմնակալության արարողությունը` Միացյալ ձախակողմյան ուժերի համակարգող Վանեսա Դ’Ամբրոզիոյի եւ Civico-10 հասարակական շարժման ակտիվիստուհի Միմա Ձավոլիի, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

28-ամյա Վանեսա Դ’Ամբրոզիոն դարձել է աշխարհում պետության կամ կառավարության ամենաերիտասարդ ղեկավարը: Նոր կապիտան ռեգենտները Սան Մարինոն կղեկավարեն  մինչեւ 2017-ի հոկտեմբերի 1-ը: Նրանք ընտրվել են  60 պատգամավորից բաղկացած խորհրդարանի կողմից: