Չինաստանի հյուսիսային Շենսի նահանգում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 9-ի: Այս մասին գրում է Սինհուա գործակալությունը:
Միջադեպի վայրից ոչ հեռու գտնվող 6 անձ էլ թեթեւ մարմնական վնասվածքներ է ստացել: Նախնական տվյալներով՝ պայթյունի հետեւանքով 13 շինություն ամբողջությամբ փլուզվել է, եւս 5 շենք՝ վնասվել:
Փրկարարները շարունակում են վերացնել պատահարի հետեւանքները: Միջադեպի պատճառները ճշտվում են:




























