Հարավկորեական բեռնատար նավը անհետացել է Հարավային Ատլանտիկայում։ Նավի վրա 24 նավաստիներ կային։

AFP-ը, վկայակոչելով Ուրուգվայի ՌԾՈՒ ներկայացուցչին, փրկարարական նավով փրկվել են երկու ֆիլիպինցի նավաստիներին։

Նախորդ ուրբաթ բեռնատար նավի անձնակազմի անդամը տեքստային հաղորդագրություն է ուղարկել օպերատոր ընկերությանն այն մասին, որ նավի մեջ ջուր է ներթափանցում ու ճաք է առաջանում։

Ուրուգվայի ՌԾՈւ հաղորդագրությունը փոխանցել էին այդ նույն տարածքում գտնվող առեւտրային նավին, որը սկսել է որոնել բեռնատար նավը, այնուհետև հայտնել էր,  որ այդ հատվածում  վառելիքի ուժեղ հոտ է տարածված։

Կորեական Ռոյնհափ գործակալության հաղորդագրությամբ՝ երկու փրկված նավաստիներին հայտնաբերել են առեւտրային նավերը, որոնք աջակցում էին որոնման գործողությանը։ «Եւս 22 մարդու որոնումները դեռ շարունակվում են»,- հայտնել է Հարավային Կորեայի ԱԳՆ ներկայացուցիչը, հավելելով, որ երկիրը այդ հարցում օգնություն է խնդրել Բրազիլիայից ու Ուրուգվայից։