Ավստրալիայի ոստիկանության սպան ստիպված էր տեղական Prime7 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ պրոֆեսիոնալ հմտություններ կիրառել: Ոստիկանական տեղամասի մոտ կատարվող նկարահանման ժամանակ կադրում փնթի տղամարդ է հայտնվել՝ գարեջուրը ձեռքին: Նա բարձրաձայն բղավում էր՝ «Տականք» եւ շարժվում էր խցիկի ուղղությամբ: Իրավապահը կարգը խախտողին ստիպել է դեն նետել ալկոհոլի շիշը, ձերբակալել է նրան եւ տեղամաս տարել, փոխանցում է Lenta-ն:
Ոստիկանի վերադառնալուց հետո հարցազրույցը շարունակվել է: Միջադեպը Facebook է հրապարակել հեռուստաալիքը: Հոլովակը 7 ժամում մոտ 300 հազար դիտում է ունեցել եւ ավելի քան 2 հազար վերահրապարակում:




























