Հայաստանում հաստատվել է միջազգային ընկերությունների ցանկը՝ օրգանական արտադրանքի սերտիֆիկացման համար: Համապատասխա որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության ապրիլի 6-ի նիստում:
Ցանկում ներառվել են կազմակերպություններ, որոնց հավատարմագրումը պետք է ստանան օրգանական արտադրանքի սերտիֆիկացում անցնել ցանկացող տեղական ընկերությունները: Դրանում ներառվել է 18 ընկերություն Արեւմտյան Եվրոպայից, Ճապոնիայից, Ավստրալիայից, Նոր Զելանդիայից եւ Կանադայից:



























