Անհրաժեշտ է լավագույն կերպով պատրաստվել Թուրքմենստանի պատվիրակության այցին: Ապրիլի 6-ին՝ կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով՝ պատվիրակությունը կժամանի ապրիլի երկրորդ կեսին եւ լուրջ աշխատանքի է տրամադրված: Այս կապակցությամբ անհրաժեշտ է պարզել նրա կազմը եւ օրակարգ մշակել:

Հիշեցնենք, որ Հայաստանի պատվիրակությունը վարչապետի գլխավորությամբ Թուրքմենստան է այցելել մարտի վերջին: