Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ Ռ.Ղ.-ն սպառնում է ինքնահրկիզվել: Այս մասին այսօր` ապրիլի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ոստիկանություն 18:30-ի մոտ ահազանգել է Ռ.Ղ.-ի եղբայրը, որի խոսքով` նա այս քայլին դիմել է, քանի որ քաղաքապետարանից զգուշացրել են, որ տան դիմացի ցանկապատը անօրինական է կառուցված եւ ենթակա է փլուզման:
Ռ.Ղ.-ն պահանջում է, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ինքը գա եւ հավաստիացնի, որ պատը չի քանդվելու:
Ոստիկաններին եւ հարազատներին չի հաջողվում համոզել նրան ցած իջնել:
Լուսանկարը` tert.am-ի




























