Հայաստանի բանկերի մոտ վերականգնվում է բիզնեսի վարկավորման նկատմամբ վստահությունը: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Արմենբրոկ» ներդրումային ընկերության ղեկավար Արամ Կայֆաջյանը:

Չնայած դրամավարակային պայմանների թուլացմանը (2015 թ. օգոստոսից վերաֆինասավորման տոկոսադրույքը 10,5%-ից նվազել է մինչեւ 6%-ի)՝ բանկերում հավաքված լիկվիդայնությունը չի գնացել իրական հատված: Ըստ Կայֆաջյանի՝ պատճառները հասկանալի են՝  Ռուսաստանի տնտեսության բարդությունները, որոնք անդրադարձել են նաեւ Հայաստանի տնտեսության վրա, արտացոլվել են նաեւ բանկային ոլորտում: Ուստի նրանք գործել են զգուշորեն՝ փորձելով ներդրում կատարել պետական պարտատոմսերի վրա:

Չնայած գումարներն իրական սեկտոր չեն մտել, բայց չկա չարիք՝ առանց բարիք. պետական պարտատոմսերի պահանջարկը նվազեցրել է դրանց տոկոսադրույքները, իսկ սա նշանակում է նաեւ՝ պետական պարտքի սպասարկման արժեքը: Ներկայում պետական պարտատոմսերի տոկոսադրույքը վերջին 10 տրավա ընթացքում ամենացածր ցուցանիշի վրա է:

«Իհարկե, տնտեսության համար լավ է, որ գումարները մտնեն բիզնես: Բայց բանկերն էլ պետք է իրենց ռիսկերին հետեւեն: Եվ վատ հիշողությունները նաեւ պետք է անցնեն, ու աստիճաաբար անցնում են: Այդ թվում՝ հաշվի առնելով նաեւ Ռուսաստնում 2017 թվականին տնտեսության սպսավելիք աճը: Ես սկսում եմ նկատել, որ բիզնեսի վարկավորումը քիչ-քիչ աճում է»,- նկատեց Կայֆաջյանը: