Հայաստան մեկնելու համար Ռուսաստանի քաղաքացիներն արդեն արտասահմանյան անձնագրի կարիք չունեն՝ այս կարգը հաջողությամբ գործում է: Մայիսի 3-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Սերգեյ Ավետիսյանը:
Փետրվարի 23-ից օդային ճանապարհով ներքին անձնագրերով Հայաստան է ժամանել արդեն 7066 ուղեւոր: «Ռուսաստանցի զբոսաշրջիկները կարեւոր դերակատարում ունեն Հայաստանի ուղեւորահոսքի մեջ: Հիմա, երբ Ռուսաստանի կառավարության հետ բանակցություններն ավարտվել են, եւ համաձայնագիրը հաջողությամբ գործում է, Հայաստանը կկարողանա ՌԴ-ից ավելի մեծ թվով զբոսաշրջիկներրի ներգրավել»,- հավելեց Ավետիսյանը:



























