Հարկերի հավաքումը հաջողվել է գերակատարել նաեւ ապրիլին, ինչպես տարվա առաջին 3 ամիսներին: Մայիսի 4-ին՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Նրա խոսքով՝ ելնելով տարեկան 1 տրլն 135 մլրդ դրամ (2,33 մլրդ դոլար) տարեկան կանխատեսումից, ապրիլին ակնկալվում էր հավաքել 107,5: «Եթե հետագայում եւս այս գրաֆիկով ընթանանք, ապա կարող ենք հասնել ճշգրտված ցուցանիշին՝ 1 տրլն 197 մլրդ դրամ»,- նշեց Արամյանը:
Հիշեցնենք, որ 2017 թվականի 1-ին եռամսյակի տվյալներով՝ Հայաստանի բյուջե է մուտքագրվել ծրագրածից 24,3 մլրդ-ով ավելի հարկ՝ 255 մլրդ դրամ:



























