Գյուղացիները պետք է բանակին կատարվող մատակարարումներին մասնակցելու հնարավորություն ունենան: Մայիսի 4-ին՝ կառավարության նիստում այս մասին հայտարարեց վարչապխետ Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով՝ պաշտպանության եւ գյուղատնտեսության նախարարների հետ արդեն անհրաժեշտ քննարկումները կատարվել են: «Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես պետք է վերացվեն խոչընդոտները, որպեսզի նրանք կարողանան ուղղակիորեն մասնակցել գնումներին, եւ դրա հետ մեկտեղ, որ համակարգում ռիսկերը չմեծանան»,- նշեց Կարապետյանը: