Մայիսի 4-ի նիստի ժամանակ Կառավարությունը հաստատել է նոր միջոցառումներ պետգնումների ժամանակ անազնիվ մրցակցության դեմ։
Որոշման նախագիծը ներկայացնելիս՝ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտնել է, որ փոխկապակցված անձինք չեն կարողանա առանձին- առանձին մասնակցել նույն տենդերին։ Նման դեպքեր եղել են, նրանք դրանով կեղծ մրցակցություն են ստեղծել։ «Հենց դա էլ մենք ուզում ենք սահմանափակել»,- շեշտել է նախարարը։
Բացի դրանից ընդունվել են տենդերների մասնակիցների ֆինանսական երաշխիքների նոր կանոններ։ 70 մլն դրամից բարձր գումարի տենդերների ժամանակ մասնակիցները պետք է ներկայացնեն բանկային երաշխիքներ։ Իսկ 70 մլն դրամից ցածր գնումների դեպքում երաշխիքների տեսակը թողել են բիզնեսի հայեցողությանը՝ կամ բանկային դեպոզիտ, կամ էլ կանխիկ գումար։




























