Ֆրանսիացի հայտնի դերասան ռեժիսոր, մեկենաս եւ հայերի մեծ բարեկամ Ժերար Դեպարդյեն պատրաստակամություն է հայտնել իր օգնությունը ցուցաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած դրամահավաքին:
Ինչպես Ֆրանսիայից հայտնում է անկախ լրագրող Ժան Էքյանը, Դեպարդյեի տվյալ հայտարարությունը դրված է YouTube կայքում:
Դեպարդյեն սեպտեմբերի սկզբին այցելել է Հայաստան: Ժերար Դեպարդյեն դարձել է Հայաստանում ընթացող «Կարոտ-2010» փառատոնի դափնեկիր: Մեծ դերասանին հանձնվել էր նաեւ Հաայստանի խորհրդարանի Պատվո մեդալը:
«Հայաստան» Համահայկական հիմնադրամը զբաղվում է բարեգործական նախագծերով Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այս տարի հեռուստամարաթոնի հեռարձակումը կայանալու է Լոս-Անջելեսից նոյեմբերի 25-ին, իսկ հավաքված միջոցները ուղղվելու են Լեռնային Ղարաբաղում ջրամատակարարման հակամարգերի շինարարությանը:
Օրերս Մոսկվայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կայացել է բարեգործական ճակերույթ, որին ներկա են եղել 150 հայ գործարարներ: Վերջիններս խոստացել են 8 միլիոն դոլար հատկացնել հիմնադրամին:





























