Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը «Էյէմսի էյրլայնզ» ավիաընկերությանը տրամադրել է թույլտվություն Հուրգադա-Երեւան- Հուրգադա, Շարմ էլ-Շեյխ- Երեւան- Շարմ էլ-Շեյխ, ինչպես նաեւ՝ Հուրգադա-Երեւան-Շարմ էլ-Շեյխ երթուղիներով թռիչքներ իրականացնելու:
Հուրգադա-Երեւան- Հուրգադա երթուղով թռիչքները կմեկնարկեն 2017 թվականի հունիսի 18-ից, Շարմ էլ-Շեյխ- Երեւան- Շարմ էլ-Շեյխ երթուղով թռիչքները՝ 2017թ. սեպտեմբերի 24-ից: Հուրգադա-Երեւան-Շարմ էլ-Շեյխ երթուղով թռիչքը կիրականացվի սեպտեմբերի 17-ին:
«Էյր Կաիրո» ավիաընկերությանը տրամադրվել է թույլտվություն 2017 թվականի հունիսի 20-ից, շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, թռիչքներ իրականացնել Հուրգադա-Երեւան-Հուրգադա երթուղով:
Ավիաընկերությունը հունիսի 22-ից թռիչքներ կիրականացնի նաեւ Շարմ էլ-Շեյխ- Երեւան- Շարմ էլ-Շեյխ երթուղով: Թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ յուրաքանչյուր հինգշաբթի:




























