Հայաստանի ներկայացուցիչները մասնակցում են Չինաստանի մայրաքաղաք Պեկինում տեղի ունեցող «Մետաքսի ճանապարհ» խոշոր միջազգային համաժողովին։

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը NEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ ֆորումին մասնակցում են ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ինչպես նաեւ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը։

Պեկինի համաժողովում քննարկվում են առեւտրական ճանապարհներ ստեղծելու Չինաստանի ծրագրերը, որոնք կանցնեն հնում հայտնի «Մետաքսի ճանապարհի» առեւտրական երթուղիներով։ ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը խոստացել է ավելի քան 100 մլրդ եվրո հատկացնել նոր նավահանգիստների, ճանապարհների, երկաթուղիների եւ այլ ենթակառույցների կառուցման համար։