Թերթի տեղեկություններով, արդեն մի քանի օր է՝ հարկայինը ստուգումներ է սկսել ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի տիկնոջ՝ Նանի Օսկանյանի ղեկավարած «Առաջինը երեխաներին» բարեգործական ընկերությունում: Ըստ «Ժամանակ»-ին հասած տեղեկությունների՝ հարկայինն ամեն ինչ անում է, որպեսզի տիկին Օսկանյանի մոտ անպայման ինչ-ինչ խախտումներ հայտնաբերվեն: Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ուշագրավն այն է, որ Նանի Օսկանյանի դեմ նման հարկային  արշավ սկսելու հրահանգը եկել է ԱԳ գործող նախարարի կնոջից Նատալյա Նալբանդյանից, ով եւս նմանատիպ կազմակերպություն է ղեկավարում (Բարի գալուստ Հայաստան), եւ որը փաստացի չի դիմանում տիկին Օսկանյանի կազմակերպության հետ մրցակցությանը: Հենց այդ պատճառով էլ տիկին Նալբանդյանը հարկայինին «ուղարկել» է տիկին Օսկանյանի կազմակերպություն, որպեսզի վերջինիս հարցերը կարճ ճանապարհով լուծի: