2016 թվականին հայ մարզիկները աշխարհի եւ Եվրոպայի 48 ոսկե մեդալ են նվաճել։ Այս մասին հուլիսի 3-ին հայտարարեց երիտասարդության եւ սպորտի հարցերով նախարար Հրաչյա Ռոստոմյանը՝ ելույթ ունենալով ԱԺ մշտական հանձնաժողովներում 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ հայ մարզիկները մասնակցել են միջազգային 165 միջոցառման։ 12 մարզաձեւերով հայ մարզիկները 48 ոսկե, 60 արծաթե եւ 62 բրոնզե մեդալներ են նվաճել (ընդամենը՝ 170)։
Մարզիկները հանդես են եկել Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում։ Օլիմպիական չեմպիոն է դարձել Արթուր Ալեքսանյանը, արծաթե մեդալակիրներ են դարձել Միհրան Հարությունյանը, Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը։




























