Փորձելով հասնել Ֆրանսիա՝ Անգոլայի քաղաքացին փորձել է երկրորդ անգամ ապօրինի հատել հայ-թուրքական սահմանը։

Հայաստանում Ռուսաստանի Դաշնային անվտանգության ուժերի սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունում NEWS.am-ի թղթակցին ասացին, որ սույն թվականի հունիսի 17-ին պետական սահմանի մերձակայքում գտնվող Արաքսավան բնակավայրում, կամավոր ազգային գնդի անդամը մի տղամարդու է նկատել, որը գյուղի բնակիչներին հարցեր է տվել՝ նրանց հետ անգլերեն խոսելով։ Անհայտ անձի մասին գյուղի բնակիչը տեղեկացրել է սահմանապահներին։ Իրազեկվել է նաեւ Հայաստանի ոստիկանությունը։

Կասկածելի տղամարդու փաստաթղթերը ստուգելուց հետո պարզ է դարձել, որ նա 1982 թվականին ծնված Անգոլայի քաղաքացի Դոնգանա Բոբ Ջոան է։ Բացի անձնագրից, նա ուներ փաստաթղթեր, որոնք ապացուցում էին Ֆրանսիայում՝ նրա փախստական լինելը։ Նրա մոտ է եղել նաեւ Հայաստանի Հանրապետության ուղղիչ հաստատություններից ազատ արձակվելու տեղեկանքը։

Հարցաքննության ընթացքում պարզ է դարձել, որ Դոնգալա Բոբ Ջոան պատիժ է կրել Թուրքիայի Հանրապետության Հայաստանի հետ պետական սահմանը հատելու պատճառով։ Ազատ արձակվելուց հետո նա Երեւան-Փարիզ չվերթի տոմս է ձեռք բերել, սակայն անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության պատճառով չի կարողացել մեկնել։ Դրանից հետո նա Ֆրանսիա մեկնելու այլ միջոցներ է սկսել փնտրել։

Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները որոշում են կայացրել Դոնգալա Բոբ Ջոային սահմանված կարգով Ֆրանսիայի դեսպանատուն հանձնելու մասին։ Սահմանապահ ծառայության ղեկավարությունը երախտագիտություն է հայտնում Հայաստանի տեղի բնակիչներչին, որոնք սահմանապահների հետ պահպանում են պետական սահմանը։

2016 թվականի հունիսի 15-ին նշված անձն ապօրինաբար հատել է Թուրքիայի Հանրապետության՝ Հայաստանի հետ սահմանը։

Իրավախախտը լողալով անցել է Արաքս գետը, հետո հաղթահարել ազդանշանային համակարգը եւ մի քանի տասնյակ մետր շարժվել սահմանի երկայնքով։ Որոշ ժամանակ անց նա փորձել է հայտնվել Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերում։ Նրան կրկին նկատել են բնակիչներն ու հայտնել այդ մասին սահմանապահներին։