Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե անընդունելի էն Իսրայելի իշխանությունների արածների պատճառով Ստամբուլում հարձակվել հրեական սինագոգների վրա։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը կոչ է արել Թուրքիայի քաղաքացիներին Իսրայելում Ժայռի գմբեթում տեղի ունեցած դեպքերի պատճառով չհարձակվել հերական սինագոգների դեմ։ «Նման բաները մեր կրոնով էլ արգելված են։ Նույն սխալը մենք չպետք է կրկնենք։ Մենք պարզապես ուզում ենք, որ Երուսաղեմի մուսուլմանների հանդեպ Իսրայելում հարգանք ցուցաբերեն»,–ասել է Էրդողանը։

Նշենք, որ Իսրայելի ղեկավարությունը որոշել էր Արեւմտյան Երուսաղեմի Ժայռի գմբեթի մզկիթ տանող ճանապարհին անվտանգության նպատակով մետաղորսիչ սարքեր տեղադրել, ինչը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել, որից հետո իշխանությունները չեղարկել են որոշումը։