Վերջին մի քանի օրերին ավելի քան 100 մարդ է զոհվել Հնդկաստանի հյուսիսում տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքով, հայտնում է DNA պարբերականը:

Արտակարգ իրավիճակների ազգային վարչության (NDMA) վերջին տվյալներով՝ Ասամ նահանգում զոհվել է 20 մարդ: Մոտ 183 հազար մարդ նախկինի պես վրանային քաղաքներում են ապրում:

Աղետի զոհերի թիվը կտրուկ աճել է Բիհար նահանգում: Երեքշաբթի հայտնի է դարձել, որ վերջին 2 օրերին ջրհեղեղի հետեւանքով 41 մարդ է զոհվել: Տարբեր տեղեկությունների համաձայն՝ Ութարաքհանդ նահանգում մինչեւ 25 մարդ կարող էր մահացած լինել ռազմական ճամբարի վրա սողանքի փլուզվելու հետեւանքով:

Անցյալ շաբաթվա վերջին տեղատարափ անձրեւներ են տեղացել Հնդկաստանի հյուսիսում, Նեպալում եւ Բանգլադեշում: Նեպալում 91 մարդ զոհվել է, 38 մարդ անհետ կորել: Բանգլադեշում զոհվել է 28 մարդ: Այսպիսով, ամբողջ տարածաշրջանում աղետի զոհ են դարձել առնվազն 225 մարդ: