Աշխարհում աճող լարվածությունը եւ Կորեական թերակղզու գոտում իրավիճակի սրումը համաշխարհային հանրության համար նոր օրակարգ են ստեղծում, որի պատճառով ղարաբաղյան խնդիրը երկրորդ պլան է մղվում: Այս մասին NEWS.am-ին ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Ըստ որում Գրիգորյանը նշեց, որ ի տարբերություն սիրիական կամ ուկրաինական խնդիրների, հյուսիսկորեականը մշտապես եղել է: «Ուղղակի վերջին շրջանում այն առանձնահատուկ արդիականացվել է Փհենյանի անցկացրած բալիստիկ հրթիռների փորձարկումների հետեւանքով»,- պարզաբանեց փորձագետը: