Կարիբյան ծովի երկայնքով շարժվող «Իրմա» փոթորիկը թուլացել է՝ հասնելով 4-րդ աստիճանի, սակայն դեռ վտանգ է ներկայացնում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ փոթորիկների կանխարգելման ազգային կենտրոնը։

Փոթորիկը գտնվում է Մեծ Ինագուա կղզուց 90 կմ հյուսիս–արեւմուտք  եւ Մայամիից 795 կմ հարավ–արեւելք։ Քամու արագությունը կազմում է 250 կմ/ժ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։