Մեքսիկայում ուժգին երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 63-ի: AP-ի փոխանցմամբ՝ հատկապես տուժել է Օախակայի նահանգը, որտեղ զոհվել է 36 մարդ, ավերվել է կամ բնակության համար պիտանի չէ տների 1/3-ը: Այս մասին հայտնել է Մեքսիկայի նախագահ էնրիկե Պենա Նյետոն:
Մեքսիկայում 8.1 մագնիտուդով երկրաշարժը տեղի էր ունեցել սեպտեմբերի 8-ին եւ դարձել էր վերջին 100 տարում Մեքսիկան ցնցած ամենաուժեղ երկրաշարժը:




























