Ամերիկան կաղաչի Թրամփին երկրորդ ժամկետում մնալ: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, հաղորդում է Independent-ը:

Նրա խոսքով՝ Թրամփի նախագահության առաջին ինը ամիսները «աննախադեպ հաջող էին» եւ նա վստահ է՝ նրա ղեկավարը կարող է հանգիստ վերընտրել երկրոդ անգամ:

«Ես կարծում եմ, որ հաջորդ երեք ու կես տարիները նույնքան հաջող են լինելու, - ասել է նա,- այդ թվում հարկային բարեփոխումը, որը մեծ նշանակություն է ունենալու եւ ամերիկացիների մեծամասնության վրա իսկապես մեծ ազդեցություն կունենա եւ նրանք կաղաչեն, որ Թրամփը եւս 4 տարի մնա»: