Շատերը չեն հավատում, որ Հայաստանում գոյություն ունի ազատ մամուլ, «եվրոպական հարեւանության» ծրագրի կատարման շուրջ քննարկումներում հայտարարել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Թոմաշ Կնոտխեն։

"Ես լավ հիշում եմ կոմունիստական տարիները, երբ իրոք մամուլի ազատություն գոյություն չուներ, իսկ այժմ հայկական թերթերում գրում են ամեն ինչի մասին։ Ես այդ թերթերը կարդում եմ, ցույց եմ տալիս ընկերներիս, եւ մենք կարող ենք վկայել, որ Հայաստանում մամուլն ազատ է։ Հրապարակվում են բազմաթիվ կարծիքներ, արտահայտվում տարբեր տեսակետներ։

Պատասխանելով իր ընդդիմախոսներին՝ դեսպանն ասել է թե ինքը նկատի չուներ հեռուստատեսությանը կամ ռադիոյին։ Նա համաձայնվել է, որ ժողովրդի մի մեծ հատված լրատվությունը գերադասում է ստանալ հենց վերոհիշյալ լրատվամիջոցներից։ Սակայն այս խնդիրն առկա է ոչ միայն Հայաստանում, այլեւ ուրիշ երկրներում։