Մալթայի մայրաքաղաքում հայկական սփյուռքը հանդիսավոր պայմաններում նշել է Վալետտայի կենտրոնում տեղադրված հայկական Խաչքարի մեկամյակը:

Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, Վալետտայում Խաչքարը տեղադրվել է 2009 թվականի դեկտեմբերին: Հայաստանում պատրաստված Խաչքարի բացման արարողությանը ներկա են եղել նաեւ Մալթայի խորհրդարանի անդամներ, Վալետտայի քաղաքապետը եւ ուրիշներ: