Ապրիլի 22-ին Նյու Յորքի Թայմս հրապարակում Հազարավոր մարդիկ հավաքվելու են Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը նշելու համար, հաղորդում է Massis Post-ը:
Միջոցառումը կազմակերպվելու է ի հիշատակ 1915 թվականի Օսմանյան կայսրությունում Ցեղասպանության զոհ դարձած 1,5 միլիոն անմեղ հայերին: Միջոցառմանը նաեւ հարգանքի տուրք կմատուցեն Հոլոքոստի զոհերի հիշատակին:
Միջոցառմանը կմասնակցեն հայտնի արտիստներ, քաղաքական գործիչներ, ակադեմիկոսներ եւ մարդասերներ: Այս տարի ակցիայի թեման է «Ճշմարտություն, արդարություն եւ ճանաչում»:




























