​Լոխու անունով կատուն իր միշտ տխուր դեմքի արտահայտության համար գրավել է սոցցանցերի օգտատերերի սրտերը, փոխանցում է iz.ru՝ վկայակոչելով The Sun-ը:

Այդպիսի տեսք կատվին տալիս են աչքերի ձեւը եւ կիտած ունքերը: Կենդանու տերը՝ Պեկինի բնակչուհի Մեգի Լյուն,  Instagram-ի իր էջին ամեն օր տեղադրում է ընտանի կենդանու լուսանկարները, որոնք արդեն 164 հազար հավանող ունեն: