Չինաստանի իշխանությունները կխստացնեն հեղինակային իրավունքի խախտումների համար նախատեսված պատիժը եւ չինական ու արտասահմանյան ընկերությունների համար պաշտպանության միատեսակ աստիճան կսահմանեն, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Չինաստանի մտավոր սեփականության պետական գերատեսչությանը:

Գերատեսչության ներկայացուցիչը շեշտել է, որ նոր օրենքները, որոնք քննարկվել են խորհրդարանում ամենամյա հանդիպման ժամանակ, պաշտպանության միատեսակ աստիճան կապահովեն ինչպես մեծ ընկերությունների, այնպես էլ փոքր եւ միջին բիզնեսի համար:

Կարծիք կա, որ նոր օրենքները քննարկվում են Չինաստանում մտավոր սեփականության բազմաթիվ գողությունների հետ կապված ԱՄՆ մեղադրանքների պատճառով: